Ում նկատի ուներ Շարմազանովը, երբ ասում էլ «պոլի շորի» նման Նիկոլին ծառայել են

Ում նկատի ուներ Շարմազանովը, երբ ասում էլ «պոլի շորի» նման Նիկոլին ծառայել են

Այն որ փողոցում իշախանափոխության պահանջով  ցույցեր անող ընդդիմությունն արդեն իսկ սպառված է, այլևս կասկած չկա։ Հիմա արդեն սկսել են իրար մեջ մեղավորներ  փնտրել ու իրար մեղադրել։  Օրինակ Արթուր Վանեցյանը երեկ հայտարարեց, որ  հրապարակում կան մարդիկ, ովքեր  իր  համար այնքան էլ ընդունելի չեն։ Իսկ  քիչ  անց  Շարմազանովը հայտարարեց, որ մարդիկ կան Նիկոլին «պոլի շորի» նման ծառայել են, հիմա եկել նիկոլիզմի դեմ են պայքարում։

Պարզից  էլ  պարզ է, որ Շարմազանովի այս հայտարարությունը ուղղված էր Արթուր Վանեցյանին ու Իշխան Սաղաթելյանին։  Հիշեցնենք, որ  վերջիններիս  գրեթե ոչ ոք չէր ճանաչում, մինչև  այն պահը,  երբ 2018-ի  հեղափոխությունից հետո վարչապետ ՓաշինյանըԻշխան Սաղաթելայնին նշանակեց Գեղարքւնիքի մարզպետ, իսկ Արթուր Վանեցյանին՝  Ազգային անվտանգության ծառայության տնօրեն։