Սևանա լճում անհետացած քաղաքացիներից մեկը 21 տարեկան է, մյուսը՝ 50-ին մոտ. համայնքապետը մանրամասներ է հայտնում

Սևանա լճում անհետացած քաղաքացիներից մեկը 21 տարեկան է, մյուսը՝ 50-ին մոտ. համայնքապետը մանրամասներ է հայտնում

Շուրջ 7 օր Սևանա լճում անհետացած քաղաքացիներից մեկը 21 տարեկան է, մյուսը՝ 50-ին մոտ: Նրանք երկուսն էլ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրից են:

Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովիկ Հովեյանը:

«Ոչ հիմնական, բայց զբաղվում էին ձկնորսությամբ: Լճում էլ անհետացել են, երբ նորից դուրս են եկել ձկնորսության իրենց փոքրիկ նավակով: Քամի է եղել, այդպես անհետացել են»,- հավելեց համայնքապետը:

Համայնքապետի խոսքով՝ վերջիններս խեղդվել են, և աշխատանքներ են տարվում՝ նրանց դիերը գտնելու համար: