Փարիզում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա

Փարիզում անհայտ անձինք հարձակվել են Թուրքիայի հյուպատոսարանի վրա

Գիշերային ուշ ժամի հարձակում է տեղի ունեցել  Փարիզում գտնվող Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա: Անհայտ անձը կամ անձինք պայթուցիկներ են նետել հյուպատոսարանի ուղղությամբ:

Հարձակման հետևանքով վնասվել է հյուպատոսարանի շենքը, կոտրվել են ապակիները։ Աշխատակիցներից վիրավորներ կամ սպանվածներ չկան:

Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Նշվում է, որ հարձակման համար ոչ մի կառույց առայժմ չի ստանձնել պատասխանատվությունը, գրում է Ermenihaber.am-ը։