22-ամյա հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը

22-ամյա հարսը սկեսրայրի ննջասենյակից գողացել է 10 միլիոն դրամ, ոսկյա զարդեր և տվել մորը

Մայիսի 12-ին ոստիկանության Մարտունու բաժնում Վաղաշեն գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ 2021 թ. հոկտեմբերի 2-ից այս տարվա ապրիլի 24-ն ընկած ժամանակահատվածում հարսը և նրա մայրը իր առանձնատան ննջասենյակի պահարանից պարբերաբար գողացել են 10 միլիոն դրամ և 3 ոսկյա մատանի:Այս մասին հայտնում է Ոստիկանությունը։ Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղից կասկածվողները բերման են ենթարկվել Մարտունու բաժին, որտեղ 22-ամյա հարսը տվել է խոստովանական բացատրություն, որ 2021 թ. հոկտեմբերից ապրիլն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ առանձնատնից գողացել է 10 միլիոն դրամ, 2 ոսկյա մատանի, մեկ ոսկյա խաչ և փոխանցել մորը, որը տեղյակ է եղել, որ դրանք գողացված են: Նրա 48-ամյա մայրը նույնպես տվել է խոստովանական բացատրություն և հայտնել, որ փողը ծախսել է, իսկ ոսկյա զարդերը վաճառել: Նախապատրաստվում են նյութեր: Подробнее: https://shabat.am/am/article/281421/Harsy-skesrayri-nnjasenyakic-goghacel-e