Ավտովթար Լոռու մարզում

Ավտովթար Լոռու մարզում

Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:   Ժամը 17:25-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի 33 հասցեի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենաները:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկ Դավիթ Հովհաննիսյանն ու կրտսեր պարեկ Սերյոժա Ղազարյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:   Լոռու մարզի պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը: