Սերժ Սարգսյանը բոլորի ներկայությամբ հայհոյել է Իշխան Սաղաթելյանին․ կա նաև ձայնագրություն

Սերժ Սարգսյանը բոլորի ներկայությամբ հայհոյել է Իշխան Սաղաթելյանին․ կա նաև ձայնագրություն

Ինչպես դեռ երեկ էինք հատնել,  այս օրերին Երևանի  փողոցներում Արցախը փրկող ընդդիմադիրների շարքերում պառակտում կա, ռազբորկաներ են անում, թե Փաշինյանի հրաժարականի դեպքում ով է լինելու վարչապետի՝ իրենց թեկնածուն։   Ընդ որում, վարչապետի  թեկնածուի հիմնական ֆավորիտները Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանն են։ Սակայն այս  երկուսից  Վանեցյանը սպասարկում է Սերժ Սարգսյանի շահերը, իսկ Իշխան Սաղաթելյանը՝   Քոչարյանի շահերը։ Ընդ որում, այդ  թվում նաև  Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև կան խիստ տարաձայնություններ, սրանցից  յուրաքանչյուրը ցանկանում է ինքը դառնալ ընդդիմության պարագլուխը։ Դա է պատճառը, որ Ֆրանսիայի հրապարակից Քոչարյանի հեռանալուց հետո է միայն Սերժ Սարգսյանը ժամանում Ֆրանսիայի հրապարակ, զրուցում ցուցարարների ու ընդդիմության առաջնորդների հետ։ Մեր տեղեկություններով օրերս  Սերժ Սարգսյանը բոլորի ներկայությամբ հայհոյել է Իշխան Սաղաթելյանին՝ պնդելով, որ Վանեցյանն է լինելու վարչապետի թեկնածուն։Ի դեպ, այս  մասին տեղյակ է նույնիսկ իշխանությունը, անգամ ձայնագրություն ունեն և  հարկ եղած դեպքում հնարավոր է անգամ հրապարակեն, որպեսզի վերջնականապես պախարակեն ընդդիմությանը։