Հրատապ․ ՀՀ-ի դպրոցներից մեկում ռումբ է տեղադրված և կան դանակահարվածներ

Հրատապ․ ՀՀ-ի դպրոցներից մեկում ռումբ է տեղադրված և կան դանակահարվածներ

Shamshyan.com-ը գրում է․

Այսօր, ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայց Ձորի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերնաշեն գյուղի միջնակարգ դպրոցում ռումբ է դրված և կան դանակահարված անձինք։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն։  Օպերատիվորեն ժամանել են ոստկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։

Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական  վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։  Ժամանել է նաև Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները դպրոցի աշխատակիցների հետ տարհանել են աշակերտներին և այս պահին, տեղում կատարում են հետախուզական աշխատանքներ։

Ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ դանակահարված քաղաքացիներ չկան՝ ահազանգը չի համապատասխանում իրականությանը, իսկ ռումբի պահով՝ փրակարարները շարունակում են որոնողական աշխատանքներ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև ահազանգողին։  Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են նախապատրաստվում։