Դիմակավորված ավազակային հարձակում

Դիմակավորված ավազակային հարձակում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն և հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, ինչպես նաև կենսաթոշակի բանկային քարտը:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով ժամանել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ Վալերիյ Բաղյանի, ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ոսկանյանի գլխավորությամբ:

 

Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել քրեական գործ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: