Արկադի Ղազինյանի սպանել է մարդակերը. սարսափելի տեսանյութ, որն արգելեք դիտել կանանց ու երեխաներին. սպանել է որ ուտի Ղազինյանին

Արկադի Ղազինյանի սպանել է մարդակերը. սարսափելի տեսանյութ, որն արգելեք դիտել կանանց ու երեխաներին. սպանել է որ ուտի Ղազինյանին

Համացանցում են հայտնվել հայ տղամարդուն սպանած 23-ամյա Եգոր Կոմարովի խոստովանության կադրերը: Վերջինս բերման էր ենթարկվել ՌԴ Լենինգրադի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, երբ բեռնախցիկից դուրս էր ընկել 50-ամյա երևանցի Արկադի Ղազինյանի դիակը։ Այս մասին հայտնում է REN TV-ն։ Հաղորդվում է նաև, որ Կոմարովը կարող է մարդակեր լինել։ Դատավարությունից առաջ նա խոստովանել էր, որ անցյալ տարվա սեպտեմբերին սպանել է 38-ամյա անծանոթ տղամարդու՝ իբր մարդկային միս ճաշակելու համար։ Ավելի ուշ նա սկսել է հերքել, թե կերել է սպանվածի մարմնի մասերը։ Հրապարակված տեսանյութում Կոմարովը խոստովանում է, որ սպանել է հայ տղամարդուն առանց որևէ պատճառի: Հարցին, թե արդոք հոգեկան խնդիրներ ունի` նա պատասխանել է` «Չգիտեմ, հոգեբանը կասի»: