Նիկոլ Փաշինյանը նկատողություն է արել բարձրաստիճան պաշտոնյային. ով է նա (լուսանկար)

Նիկոլ Փաշինյանը նկատողություն է արել բարձրաստիճան պաշտոնյային. ով է նա (լուսանկար)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարգապահական տույժի է ենթարկել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանի նկատմամբ՝ նրան հայտարարելով նկատողություն:

 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական էջից:

 

Որոշման մեջ ասվում է.

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածով, 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 226-րդ հոդվածով, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Ծառայողական պարտականություններն ոչ պատշաճ կատարելու համար Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանի նկատմամբ կիրառել նկատողություն կարգապահական տույժի տեսակը: