Նշվել է սեքսի ամենավտանգավոր դիրքը

Նշվել է սեքսի ամենավտանգավոր դիրքը

Առողջապահության ազգային ծառայության բժիշկը նշել է սեքսի ամենավտանգավոր դիրքը, որը կարող է հանգեցնել առնանդամի կոտրվածքի, հայտնում է wmj.ru-ն: Բժիշկ Կարան Ռանգարջանը, ով նաև TikTok-ի աստղ է, իր 4,3 միլիոն հետևորդներին պատմել է, թե որ դիրքն է ամենից հաճախ հանգեցնում սարսափելի վնասվածքների: Բժշկի խոսքով՝ այս դիրքով սեքսը պատասխանատու է առնանդամի կոտրվածքների 50%-ի համար: Փորձագետը հայտարարել է, որ ամենառիսկային դիրքը «թարս նստած կովբոյն» է, քանի որ եթե սեռական հարաբերության ընթացքում տեղի է ունենում «անկանոն շարժում» կամ եթե երկու կողմերը սինխրոնիզացված չեն շարժվում, ապա ամեն ինչ շատ վատ կարող է ընթանալ: Բժիշկը դա բացատրել է նրանով, որ առնանդամը կարող է դուրս սայթաքել, և այն կջախջախվի զուգընկերոջ գունդային ոսկորով, ինչը կհանգեցնի կոտրվածքի: Նա զգուշացրել է, որ «չափից շատ սեքսը կարող է հանգեցնել նրան, որ ձեր առնանդամը սմբուկի տեսք կստանա»: Չնայած որ առնանդամը ոսկորներ չունի, «կոտրվածք» բառը օգտագործվում է tunica albuginea-ի պատռվածքը նկարագրելու համար, թելքավոր հյուսվածքի այն հատվածը, որը կապում է ամորձու կմախքը և թույլ է տալիս առնանդամին մեծանալ էրեկցիայի ժամանակ: Հիվանդները, ովքեր ունեն «առնանդամի կոտրվածք» և չեն ստանում բուժում, սովորաբար իրենց ողջ կյանքը մնում են էրեկտիլ դիսֆունկցիայով, սպիերով և մշտական ​​թեքությունով: Բժշկի տեսանյութը դիտվել է ավելի քան 2.1 միլիոն անգամ և ստացել 189 հազար հավանում: Շատ բաժանորդներ ցնցվել են, երբ տեղեկացել են, որ իրենց նախընտրած դիրքը կարող է լուրջ վնասվածքների պատճառ դառնալ: Մեկը նույնիսկ գրել է. «Այժմ ամուսինս վախենում է ինձ մոտենալ դրա պատճառով»: Բժիշկ Կարանը պատասխանել է այն մարդկանց, ովքեր պահանջում էին ապացույցներ այս պնդումների համար` ասելով, որ «այս խնդրով տղամարդիկ անընդհատ գալիս են շտապ օգնության սենյակ»: