Կորոնավիրուսի պատճառով ծայրահեղ ծանր վիճակում հայտնված երգիչ Հայկոն պատվաստված չէր

Կորոնավիրուսի պատճառով ծայրահեղ ծանր վիճակում հայտնված երգիչ Հայկոն պատվաստված չէր

MediaNews-ը գրում է

 

 

Օրերս հայտնի դարձավ, որ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացրել են հայտնի երգիչ-երգահան Հայկոյին, ում մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս։ Չնայած երիտասարդ տարիքին ու կողմնակի հիվանդությունների բացակայությանը՝ երգչի թոքերի 85 տոկոսը ախտահարվել է, և նա շնչում է միայն որոշ սարքերի օժանդակությամբ։

Մեզ հայտնի դարձավ, որ երգիչը դեռևս պատվաստած չի եղել կորոնավիրուսի դեմ և նաև այդ պատճառով է, որ հիվանդությունն ուղեկցվում է բավականին ծանր ընթացքով։ Միանշանակ է, որ կորոնաավիրուսային հիվանդության ընթացքն այլ կլիներ հայտնի երգչի մոտ, եթե վերջինս լիներ պատվաստված։

Ճիշտ է, պատվաստված լինելը դեռևս չի երաշխավորում կորոնավիրուսով չվարակվելը, սակայն, մեծապես ազդում է, որ վարակվելու դեպքում հիվանդի օրգանիզմի դիմադրողականությունը բարձրանա՝ նպաստելով վարակի արագ հաղթահարմանը։