Ռաս էլ Խայմայը հիմնադրվել է հայերի կողմից. արաբ պատմաբան

Ռաս էլ Խայմայը հիմնադրվել է հայերի կողմից. արաբ պատմաբան

Արաբ պատմաբան գիտության և կրթության ժամանակակից արաբական գործիչ ՝ Շեյխ դր. Սուլթան բին Մուհամեդ ալ Քասիմիի խոսքով ՝ Ռաս էլ Խայմա քաղաքը պատմականորեն հայտնի էր որպես Ջուլֆար եւ հիմնադրվել է մոնղոլական ներխուժման ժամանակ Պարսկաստանից փախած հայերի կողմից:

Հեռուստատեսային հեռարձակման ժամանակ պատմաբանն ասել է.
«Հայ քրիստոնյաները Պարսկաստանից փախել են այն վայրը, որը կոչվում է Բգելուար, որն այժմ գտնվում է Ռաս էլ Խայմայում և հիմնադրվել է հայերի կողմից»:

Այնուհետև նա հավելել է, որ Ջուլֆարը հայկական է, այլ ոչ թե արաբական։ Մուհամեդ ալ Քասիմին նաեւ խնդրել է կրթության մարմիններին համապատասխանաբար փոխել դասագրքերը:

Հայտարարությունը հրապարակվել է իր անձնական կայքում (արաբերեն)։ Հետաքրքիր է նշել, որ Դոկտոր Շեյխ Սուլթան բին Մուհամեդ Ալ Քասիմին 2005 թվականին Հայաստան կատարած այցի ժամանակ ֆինանսավորել է 13-րդ դարի Հաղարծին վանքի վերականգնումը: