Ինչ եղանակ է սպասվում ողջ սեպտեմբեր ամսին․ նոր տվյալներ

Ինչ եղանակ է սպասվում ողջ սեպտեմբեր ամսին․ նոր տվյալներ

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և եղանակային կանխատեսումը։

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15⁰C ցածր:

Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, իսկ լեռնային շրջաններում սկսվում է աշունը:

Երևանում սեպտեմբերը համարվում է տարվա մեջ ամենաբարեհաճ ամիսը՝ առաջին տասնօրյակում օդի օրական միջին ջերմաստիճանը +22...+23⁰C է, երկրորդում՝ +20⁰C և երրորդում՝ +18...+19⁰C:

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20...+21°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +20...+21°C: Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ +10...+14°C: Լոռու մարզում՝ +13...+15°C, Տավուշի մարզում՝ +16...+18°C:  Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է +21...+22°C, լեռնային շրջաններում' +13...+14°C: Սյունիքի հովտային շրջաններում +19...+21°C, նախալեռնային շրջաններում' +14․․.+15°C:

Եղանակի կանխատեսում 2021թ. սեպտեմբեր ամսվա համար

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20...+21 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +34...+36 աստիճան, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +9...+11 աստիճան (դիտված պատմական նվազագույնը' 0...-2, առավելագույնը' +38...+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման' 7-10մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10...+14 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը'  մինչև  +25...+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև +1...+3 աստիճան (դիտված պատմական նվազագույնը' -4...-6, առավելագույնը' +33...+35 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման' 25-35մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13...+15 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +26...+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը +2...+5 աստիճան (դիտված պատմական նվազագույնը' -3...-5, առավելագույնը' +32...+34 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  (նորման' 32-46մմ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +16...+18 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր  հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը' մինչև +30...+35 աստիճան, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +5...+10 աստիճան (դիտված պատմական նվազագույնը' +1...+3, առավելագույնը' +34...+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ  ( նորման' 38-40մմ ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +21...+22, լեռնային շրջաններում' +13...+14 աստիճան,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև' +34...+36 աստիճան, լեռնային շրջաններում՝ +27...+30 աստիճան, ամսվա երկրորդ կեսին՝ օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը նախալեռնային շրջաններում մինչև' +10...+12 աստիճան, լեռնային շրջաններում' +3...+5 աստիճան (դիտված  պատմական  նվազագույնը' նախալեռնային շրջաններում՝ +1...+3, լեռնային շրջաններում՝ -3...-5 աստիճան, առավելագույնը' նախալեռնային շրջաններում +36...+38, լեռնային շրջաններում՝ +28...+30 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է  նորմային մոտ  (նորման' նախալեռնային շրջաններում 10-15մմ, լեռնային շրջաններում 22-23մմ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +19...+21, նախալեռնային շրջաններում' +14․․.+15 աստիճան,  որը  մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ հովտային շրջաններում մինչև' +33...+36, նախալեռնային շրջաններում՝ +26...+29 աստիճան, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը հովտային շրջաններում մինչև' +8...+12, նախալեռնային շրջաններում' +4...+6 աստիճան (դիտված պատմական նվազագույնը' հովտային շրջաններում՝ 0...+2, նախալեռնային շրջաններում՝ -2...-4 աստիճան, առավելագույնը' հովտային շրջաններում +38...+40, նախալեռնային շրջաններում՝ +34...+36 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման' հովտային շրջաններում 13-43մմ, նախալեռնային շրջաններում 19-61մմ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +20...+21 աստիճան, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև  +34...+36 աստիճան, ամսվա երկրորդ կեսին' օդի ջերմաստիճանի նվազում' գիշերը մինչև +10...+12 աստիճան (դիտված պատմական նվազագույնը' +1...+3, առավելագույնը' +38...+40 աստիճան): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման' 9մմ):