Քոչարյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում. նրա կողմից քցվածները պատրաստվում են հայտարարություններ տարածել

Քոչարյանի շուրջ նոր սկանդալ է հասունանում. նրա կողմից քցվածները պատրաստվում են հայտարարություններ տարածել

Մեր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյանը մի շարք հասարակական և քաղաքական ուժերի տված խոստումները չի կատարել, ավելին՝ Քոչարյանները չեն պատասխանում իրենց համար օր ու գիշեր տանջված մարդկանց հեռախոսազանգերին: Կան մարդիկ, ովքեր դատվում են Քոչարյանի պատճառով, Քոչարյաններն էլ նրանց անգամ փաստաբան չեն տրամադրում, ասում են՝ «հանցանք չգործեիք»: Նրանք հաշվի չեն առել, որ բոլոր այդ մարդիկ այդ հանցանքները գործել են Քոչարյանի դրդմամբ: Նրանցից շատերը, ովքեր մեդիաներ են աշխատացրել և ամեն տեսակ լուրեր գրել, դրանով օգնելով քոչարյանին, այսօր անտերության են մատնվել, շատերը առաջիկայում պատրաստվում են Քոչարյանի մասին աղմկահարույց փաստեր հրապարակել: