ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել քոչարյանասերժական ռեժիմի կարկառուն դեմք, երկար տարիների նախարար և դեսպան եղած Անդրանիկ Մանուկյանի նկատմամբ. ինչ է բացահայտվել (տեսանյութ)

ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել քոչարյանասերժական ռեժիմի կարկառուն դեմք, երկար տարիների նախարար և դեսպան եղած Անդրանիկ Մանուկյանի նկատմամբ. ինչ է բացահայտվել (տեսանյութ)

Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում է 2010-2018թթ. ընթացքում Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Մանուկյանի հարցով:

 

 

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ում մասնավորապես քննվում է այն հանգամանքը, որ Անդրանիկ Մանուկյանը Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող հայեցողական պաշտոն զբաղեցնող անձ, 2017թ. փետրվարի 17-ին երկու գործարքով միավորի գինը 10.000 դրամով անձամբ ձեռք բերելով «Ամիրապլազաե ՓԲԸ ընդհանուր 925.600.000 դրամ արժողությամբ 92.560 հատ արժեթղթեր, թաքցրել է հայտարարագրման ենթակա վերը նշված տվյալները՝ նշված գործարքների վերաբերյալ տվյալները չի ներկայացրել հայտարարատու պաշտոնատար անձի 2017թ. գույքի պարտականությունները դադարեցնելու օրվա 2018թ. սեպտեմբերի 3-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ 2018թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած տարեկան հայտարարագրերում, ինչպես նաև վերջին հայտարարագրում հիշյալ գույքի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տվյալներ, որպես այդ արժեթղթերի ձեռք բերման արժեք հայտարարագրելով 32 միլիոն ՀՀ դրամ, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով 893 միլիոն 600 հազար ՀՀ դրամ արժողության գույքի չհայտարարագրմանը: