Ողբերգական դեպք Հայաստանում. 23 տարեկան տղան մահացավ ամենադաժան և սարսափելի մահով

Ողբերգական դեպք Հայաստանում. 23 տարեկան տղան մահացավ ամենադաժան և սարսափելի մահով

Shamshyan.com-ը գրում է.

 

 

Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի Շիրազի 36 հասցեում գործող «Եվրոբլոկի» արտադրամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը: Ժամանել է նաև  հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Արա Ղարիբյանը: Ոստիկանները պարզել են, որ  նույն օրը՝ ժամը  09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ»  արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արտադրամասը պատկանում  է Արարատ գյուղի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Պողոսյանին, ով նաև  «Խաչիկ Պողոսյան»  ՍՊԸ-ի տնօրենն է:  Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: