Վահե Հակոբյանը մեկնել է Հայաստանից

Վահե Հակոբյանը մեկնել է Հայաստանից

Ըստ մեր հավաստի աղբյուրների Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն այսօր մեկնել է Հայաստանից։ Ինչպես հայտնում է մեր աղբյուրը Վահե Հակոբյանը մեկնել է Օդեսա հանգստանալու։ Թվում է, թե արտասովոր բան չկա, բայց առնվազն զավեշտալի է, երբ իրար հերթ չտալով բերման են ենթարկվում «Հայաստան» դաշինքի անդամները, նրանցից ոմանք կալանավորվում են, ոմանք ձերբակալվում, շատերին մեղադրանք Է առաջադրվում, իսկ Վահե Հակոբյանը մեղմ ասած խաչ քաշելով բոլորի վրա մեկնում է իբրև թե հանգստանալու։ Այս օրերին ուժայինների կողմից բերման են ենթարկվել Վահե Հակոբյանի բազմաթիվ մտերիմներ, իսկ երեկ բերման է ենթարկվել Վահե Հակոբյանի կնոջ քույրը, բայց անգամ դա չխանգարեց, որ բոլորին «փուռը տալով» Վահե Հակոբյանը մեկնի երկրից ու ամենակարևորը՝ սեփական հաճույքների համար։