Ռոբերտ Քոչարյանին բանտից ազատած դատավորի տունը թալանել են. հայտնի է ինչ են տարել (ֆոտո)

Ռոբերտ Քոչարյանին բանտից ազատած դատավորի տունը թալանել են. հայտնի է ինչ են տարել (ֆոտո)

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 12-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանթաշյան փողոցի շենքերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Արսեն Նիկողոսյանը և հայտնել, որ հուլիսի 10-ից հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք հարմարեցված բանալու միջոցով բացել են իր բնակարանի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա արել, ապա այնտեղից հափշտակել գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը։     Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողին կամ գողերին և գողոնը հայտնաբերելու, ինչպաս նաև պատճառված վնասի չափը պարզելու ուղղությմաբ։   Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Նիկողոյսանն աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։   

 

Նկատենք, որ սա այն դատավորն է, ով երկրորդ անգամ բանտից ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին և այդ կերպ հասարակությունը սկսեց նրան ճանաչել:

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: