Քոչարյանի` ընտրություններում պարտությունից հետո Աննա Գրիգորյանը կապվել է ՔՊ-ականների հետ, ցանկացել է միանալ ՔՊ-ին

Քոչարյանի` ընտրություններում պարտությունից հետո Աննա Գրիգորյանը կապվել է ՔՊ-ականների հետ, ցանկացել է միանալ ՔՊ-ին

Ինչպես հայտնում է MediaNews-ը՝ Արտահերթ ընտրությունների հետո, երբ ակնհայտ դարձավ Քոչարյանի պարտությունը, վերջինիս թիմակիցները մեծ հիասթափություն ապրեցին: Ըստ իշխանական ՔՊ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի նախկին Իմ Քայլական պատգամավոր, այժմ արդեն Քոչարյանի դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը օրեր առաջ կապի է դուրս եկել ՔՊ-ականների հետ: Ըստ մեր աղբյուրի Աննա Գրիգորյանը որոշակի երաշխիքների դիմաց պատրաստակամություն է հայտնել նորից միանալ ՔՊ-ին, սակայն ՔՊ-ում Աննա Գրիգորյանին ասել են, որ նույնիսկ երաշխավորված սահմանադրական մեծամասնությունից կհրաժարվեն, բայց դավաճանին հետ չեն ընդունի: