Արմեն Չարչյանին բանտի փոխարեն շտապ տարել են հիվանդանոց

Արմեն Չարչյանին բանտի փոխարեն շտապ տարել են հիվանդանոց

«Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր Արմեն Չարչյանին քիչ առաջ սրտային տագնապով տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանից։ Նշենք, որ քիչ առաջ դատավոր Արմինե Մելիքսեթյանը Արմեն Չարչյանին մեկ ամսով կալանավորելու որոշում կայացրեց։