Սյունիքը մերժեց Քոչարյանին

Սյունիքը մերժեց Քոչարյանին

Երեկ Կապանում Քոչարյանի հանրահավաքը ևս անցել է բավական սակավաթիվ մասնակիցներով, հատկապես, եթե հաշվի առնենք, որ Կապանի քաղաքապետը կարելի է ասել, սատարում է «Հայաստան» դաշինքին։ Եվ սա այն դեպքում, երբ Քոչարյանի ցուցակում հանգրվանած Սյունիքի համայնքապետերը վարչական լծակներ ունեն, իսկ դե Վահե Հակոբյանն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի սեփականատերերից է և աշխատակիցների վրա լծակներ ունի։ Սյունիքում տեղի ունեցածը սյունեցիների պատասխանն է Քոչարյանին՝ Փաշինյանի դեմ հայհոյանքներով ակցիաների և խուլիգանության կազմակերպման համար։ Արդեն տեղեկացրել ենք, որ Գորիսում այսօրվա հանրահավքը ևս խիստ սակավամարդ է։ Այսպիսով Քոչարյանը Սյունիքում ֆիասկո ապրեց, չնայած ակնկալում էր հզոր մեկնարկ։