Կորոնավիրուսից հղի է մահացել

Կորոնավիրուսից հղի է մահացել

Թբիլիսիի Բոկերիայի անվան բժշկական կենտրոնում կորոնավիրուսից 34-ամյա հղի կին է մահացել:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

 

Հղիության 7-րդ ամսում գտնվող կինը մոտ 2 շաբաթ առաջ էր հոսպիտալացվել' բարձր ջերմությամբ: Ավելի ուշ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Կնոջ վիճակը գնահատվել է ծանր, արհեստական ծննդաբերություն է արվել, նորածինը մի քանի օր անց մահացել է, ծննդկանին ևս փրկել չի հաջողվել:

 

Կլինիկայից մինչ այս պահը որևէ մեկնաբանություն չի արվել: Վրաստանում կորոնավիրուսը 4245 մարդու մահվան պատճառ է դարձել, մինչ այս պահը հղիի' կորոնավիրուսի հետևանքով մահվան մասին չի նշվել: