ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը ազատվել է աշխատանքից

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը ազատվել է աշխատանքից

Araratnews.am-ի տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլի Մինասյանը: Լուրի իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Լիլի Մինասյանի հետ: Մեզ հետ զրույցում Մինասյանը հաստատեց իր` աշխատանքից ազատման մասին լուրը, նշելով, որ աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն` անձնական պատճառներով: