Քոչարյանի արած ամենամեծ վատությունը Հայաստանին

Քոչարյանի արած ամենամեծ վատությունը Հայաստանին

Քոչարյանի տված հարցազրույցի ամենամեծ «ՄԵԽԸ» այն է, որ բանակցային գործընթացը փակուղում հայտնվելու մեղքը ամբողջությամբ բարդում է հայկական կողմի վրա' կրկնելով նույն Ալիևի ու Էրդողանի թեզերը։

Այդ թվում նաև ոչ մի մեղադրական խոսք չի հնչեցնում Ադրբեջանի ու Թուրքիայի վարած հակամարդկային քաղաքականության, Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու, ռազմական հանցագործությունների ու ռազմագերիների վերադարձի մասին։

Այն ինչ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական բալանսը իր կառավարման տարիներին՝ 2004-ին է կտրուկ փոխվել, իսկ բանակցային պրոցեսից Ղարաբաղի կողմը դուրս է մնացել հենց Քոչարյանի շնորհիվ։