6 գործարարներ բռնաբարել են նախկին պատգամավորին (ֆոտո)

6 գործարարներ բռնաբարել են նախկին պատգամավորին (ֆոտո)

Hraparak.am

 

Վրեժխնդրությունից դրդված՝ 6 գործարարներ, որոնք տուժել են Մոլդովայի Դեմոկրատական կուսակցության կառավարման տարիներին, բռնաբարել են նախկին կառավարող քաղաքական ուժը ներկայացնողղ մի պատգամավորի՝ տուժած լինելով նրա գործողություններից։

 

YouTube-ում հասանելի ձայնագրության հիման վրա այս մասին հայտարարություն է արել «Մեր կուսակցության» ներկայացուցիչ Ռենատո Ուսատին։ Նա հրաժարվել է ներկայացնել մանրամասներ, այդ թվում՝ նաև պատգամավորի անունը, բայց վստահեցրել է, որ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Այս մասին հաղորդում է «lenta.ru»-ն։

«Եղել է պատգամավոր, որը Պլախոտնյուկի կառավարման տարիներին շատ վնասներ է պատճառել գործարարներին։ Չեմ ուզում ասել նրա անունը, բայց կարող եմ պատմել ,թե ինչով է այդ ամեննն ավարտվել։ Հավաքվել են 6 պատգամավոր, որոնք տուժել էին նրա գործողություններից և բռնաբարել են նրան բառի ուղիղ իմաստով»,- ասել է Ոիսաստին։

Ավելի վաղ ՌԴ ՆԳ նախարարությունը Ռենատո Ուսատիի նկատմամբ հայտարարել էր հետախուզում։ Քննությունը նրան համարում է միջազգային հանցավոր խմբի անդամ, որը 2013-2014թթ․մոլդովական «Moldindconbank»-ից 500 միլիոն ռուբլուց ավելի գումար էր հափշտակել տարբեր մեքենայությունների միջոցով։