Արյուն ու ավեր. Հայաստանում տեղի ունեցած դաժան և սարսափելի սպանության կադրերը հայտնվել են համացանցնում (տեսանյութ)

Արյուն ու ավեր. Հայաստանում տեղի ունեցած դաժան և սարսափելի սպանության կադրերը հայտնվել են համացանցնում (տեսանյութ)

 

Երեկ սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը նշված վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Աղաս Իսահակյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։ Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մարմնի վրա կա դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։ Փաստի առթիվ մարզային քննչական վարչության պետ Ա. Իսահակյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն, 2 կամ ավելի անձանց սպանության փորձ) հատկանիշներով։  Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը; Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզում են վիրավորների ինքնությունը:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված վայրից ևս 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանք են՝ սպանվածի կինը՝ 33-ամյա Անուշ Սարդարյանն ու սպանվածի հորաքրոջ տղան՝  28-ամյա Արմեն Տոնոյանը, իսկ սպանությունը կատարելու կասկածանքով որոնվում է Արագածոտնի մարզում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 59 կմ -ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրը։ Սպանվածն էլ տաքսու վարորդն է, ով վթարի օրը օպերլիազորին տեղափոխում էր Երևան։

 

Aravot.am-ից տեղեկացանք, որ  Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ քիչ առաջ ոստիկանների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն է ներկայացրել հարևանի սպանության մեջ կասկածվող 34-ամյա Հ․ Թ․-ն։ Ըստ դատախազի, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնի պետի տեղակալ Արգիշտի Քոթանջյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր հունվարի 30-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողըը, պարզվել է՝ ГАЗель-ը վարել էր Մաստարա գյուղի բնակիչ, 74-ամյա Վոլոդյա Սիմոնյանը, Mercedes մակնիշի 35 CF 976 համարանիշի ավտոմեքենան վարել էր Գյումրիի բնակիչ, 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանը, իսկ Mercedes մասկնիշի 69 GM 777 համարանիշի ավտոմեքենան վարել էր Շիրակի մարզի Քեթի գյուղի բնակիչ, 75-ամյա Հովհաննես Ստեփանյանը: Վթարի հետևանքով Ռ. Մնացականյանի ուղևորներ, Գյումրիի բնակիչ, 36-ամյա Էմիլ Թամոյանը, Թալինի բժշկական կենտրոն տեղափոխելու ճանապարհին մահացել էր, իսկ նրա հայրը՝ Գյումրիի բնակիչ, 61-ամյա Արտուշ Թամոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Թալին» բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Հ. Ստեփանյանի ուղևորներ, Երևանի բնակիչ, 71-ամյա Զինաիդա Ստեփանյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 66-ամյա Լարիսա Ստեփանյանը և ГАЗель-ի վարորդ Վ. Սիմոնյանը, իսկ վթարից ժամեր անց նաև Mercedes-ի վարորդ Ռ. Մնացականյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Թալին» բժշկական կենտրոն:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ օպերլիազոր, կոչումով ոստիկանության մայոր էր և Երևան էր գալիս, քանի որ վերջին պատերազմի ժամանակ վիրավորում էր ստացել ձեռքի հատվածում և այն պետք է պրոթեզավորվեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: