Շուշիի մասին աղմկոտ հայտարարություն արած կինը կապ չունի Սուքիասյանների հետ. հայտնի է որտեղ է նա աշխատում

Շուշիի մասին աղմկոտ հայտարարություն արած կինը կապ չունի Սուքիասյանների հետ. հայտնի է որտեղ է նա աշխատում

Politik.am ը գրում է.

 

 

 

Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքից հետո մեծ աղմուկ բարձրացրեց անծանոթ մի կին, ով հայտարարեց, թե «Շուշին իհարկե Ադրբեջանական է, Արցախն էլ է Ադրբեջանինը»:Հայտարարությունն իհարկե տհաճ էր և առ այսօր քննարկման թեմա է հանդիսանում: Հանրահավաքից օրեր անց տեղեկատվություն տարածվեց, թե կինը գործարար Խաչատուր Սուքիասյանի տան աշխատակիցներից է: Մեզ հետ այսօր կապ հատատած մի կին փաստերով ապացուցեց (պայմանով, որ կնոջ մասին անձնական տվյալներ չհրապարակենք, որպեսզի իր հայտարարությունը քննադատած քաղաքացիները չփորձեն վնասել նրան), որ աղմկոտ հայտարարության հեղինակն իրականում աշխատում է Երևանի շուկաներից մեկում և որևէ կապ չունի Սուքիասյանների ընտանիքի հետ: