Բերդից փող պետք է ստանային. Երևանի դաժան սպանության մանրամասները (տեսանյութ)

Բերդից փող պետք է ստանային. Երևանի դաժան սպանության մանրամասները (տեսանյութ)

Բացահայտվել է 2019 թվականի հոկտեմբեր ամսին Անդրանիկի փողոցում տեղի ունեցած սպանության դեպքը: Վերոնշյալ օրը կրակոցներ էին հնչել, ինչի արդյունքում սպանվել էր Ջրվեժի բնակիչ Գուժ Մխիթարյանը, որի սպանության գործով իրավապահները փնտրում էին ենթադրյալ հանցագործին՝ Անդրանիկ Ներսիսյանին, որին ավելի ուշ հայտնաբերեցին եւ մեղադրանք առաջադրեցին, որ նա, քննությամբ չպարզված հանգամանքներում, ապօրինի կերպով ձեոք բերած և պահած հրազեն հանդիսացոդ ատրճանակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, խուլիգանական դրդումներով, Գուժ Մխիթարյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից:

Այսպիսով, ի՞նչ է եղել վերոնշյալ օրը Անդրանիկի փողոցում, ինչո՞ւ էին մի խումբ տղաներ գնացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան: Անդրանիկ Ներսիսյանը, Գուժ Մխիթարյանը և քննությամբ չպարզված այլ անձինք, 2019 թվականի հոկտեմբերի 09-ին ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող կամ կալանքի տակ գտնվող ինքնությունը չպարզված անձի որոշակի գումար վերադարձնելու պահանջի շուրջ ծագած հարցերի պարզաբանման նպատակով հանդիպել են Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 130, 132, 134, 136 և 138 բազմաբնակարան, բնակելի շենքերով շրջապատված բակում:

Այդտեղ Անդրանիկ Ներսիսյանը մեջքով կանգնելու չնչին առիթն օգտագործելով՝ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհական մղումներով մարդկային համակեցության կանոնների նկատմամբ ակնհայտ արհամարհանք դրսևորելով, հակաօրինական արարքի միջոցով իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, անտեսելով նան տարածքում բազմաբնակարան, բնակելի շենքերի, բանուկ տարածքի, ինչպես նաև տվյալ պահին տարածքում գտնվող շուրջ 20 անձանց առկայությունը, այդ կերպ վտանգի տակ դնելով նաև շրջապատում գտնվող շատերի կյանքը և առողջությունը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, քննությամբ չպարզված ժամանակ և հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք բերած և իր մոտ ապօրինի կերպով պահվող, հրազեն հանդիսացող 9մմ տրամաչափի ակոսափող զենքով արձակել է կրակահերթ 4 կրակոց է արձակել մարդկանց բազմության մեջ զտնվող Գուժ Մխիթարյանի ուղղությամբ:

Դրանցից մեկը դիպել և կոտրել է Անդրանիկի փողոցի, 138-րդ շենքի 5-րդ հարկում զտնվող 46-րդ բնակարանի եվրոպական արտադրության պատուհանի ապակու աոաջին շերտը և ընկել ապակու առաջին և երկրորդ շերտերի արանքում, իսկ մյուսները Գուժ Մխիթարյանին, որի արդյունքում վերջինս որովայնի առաջային մակերեսին' ձախից, ձախ ազդրի վերին երրորդականի դրսային մակերեսին,- ձախ ազդրի վերին երրորդականի ներսային մակերեսին, ձախ նստատեղի վերին դրսային քառակուսու շրջանին ստացել է մարմնական վնասվածքներ և հեմոռագիկ, տրավմատիկ շոկից որովայնի զույգ ստորին վերջույթների համակցված հրազենային գնդակային միջանցիկ վնասվածքներ ստանալու հետևանքով մահացել է:

Մանրամասները՝ տեսանյութում