Արմեն Սարգսյանի վիճակը ծանր է. մանրամասներ

Արմեն Սարգսյանի վիճակը ծանր է. մանրամասներ

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ: Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։

Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով:

 

Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը։

 

Եվս մեկ անգամ փոխանցում ենք Հանրապետության նախագահի և տիկին Նունե Սարգսյանի շնորհակալությունն՝ առողջության մաղթանքների և զորակցության խոսքերի համար: