Սիսիանում Ճրագալույցի պատարագի մատուցման ժամանակ եկեղեցում շատ քիչ հավատացյալներ են ներկա եղել

Սիսիանում Ճրագալույցի պատարագի մատուցման ժամանակ եկեղեցում շատ քիչ հավատացյալներ են ներկա եղել

Սիսիանում Ճրագալույցի պատարագի մատուցման ժամանակ եկեղեցում շատ քիչ հավատացյալներ են ներկա եղել՝ պատճառը Սիսիանի եկեղեցու քահանա՝ տեր Պարգև Զեյնալյանի, խայտառակ պահվածքն էր Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

 

Մի քանի կանայք բարձր ձայնով սկսել են խոսել քահանայի մասին, որպես ոչ աստվածահաճո մարդ՝ անվանելով թալանչի, մաֆիոզ և սրբապիղծ։ Այս զրույցի ժամանակ քաղաքացիները սկսել են լքել եկեղեցին՝ չցանկանալով մասնակցել վերոնշյալ քահանայի մատուցած պատարագը։

 

Հաջորդ առավոտյան պատարագը մատուցել է այլ քահանա, իսկ Սիսիանի եկեղեցու քահանան, հնարավորինս աննկատ, սպասարկել է նրան։ Քաղաքապետն ու քաղաքապետարանի աշխատակիցներ են ներկա եղել հիմնականում, այս անգամ նորից շատ քիչ հավատացյալներ են ներկա եղել եկեղեցում։

 

Ներսում մի պահ սկսել են քաղաքապետի հետևից վանկարկել թալանչի և հանցագործ։ Քաղաքապետը կնոջ հետ փախուստի է դիմել եկեղեցուց։