Գեղարքունիքի մարզպետը՝ լճի մոտ պարող ադրբեջանցիների մասին

Գեղարքունիքի մարզպետը՝ լճի մոտ պարող ադրբեջանցիների մասին

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է․ «Հարգելի' հայրենակիցներ,

Որոշ լրատվամիջոցներ և ֆեյսբուքյան օգտատերեր տարածում են մի տեսանյութ, որում, իբրև թե, ադրբեջանցիները Սևանա լճից մի քանի մետր հեռավորության վրա պարում են։

 

Տեսանյութը արված է այլ վայրում, Սևանա լճի հետ ընդհանրապես կապ չունի և հերթական ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ է։

 

Խնդրում եմ հարգանքով վերաբերվել ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ ու ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ, ովքեր պատվով կատարում են մեր հայրենիքի սահմանների պահպանությունը։

Առողջ եղե'ք...»։