Հաղթել՝ չբացահայտելով սեփական թույլ կողմերը․ Տիգրան Պետրոսյանը՝ կերտելով շախմատի #նորապագա

Հաղթել՝ չբացահայտելով սեփական թույլ կողմերը․ Տիգրան Պետրոսյանը՝ կերտելով շախմատի #նորապագա

Երկաթե նյարդեր ու ծով համբերություն․ սա է աշխարհահռչակ շախմատիստ, աշխարհի երկակի շախմատի չեմպիոն գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանի (1929 – 1984 թթ․) հաղթանակի գրավականը։ Ազգությամբ հայ առաջին շախմատի չեմպիոնն աշխարհում շախմատով սկսել է զբաղվել 11 տարեկանից։ Վարպետը պահպանողական ու զգույշ էր խաղում՝ ջանքերն ուղղելով հարձակումները կանխելուն, հետևողականորեն սպասելով հակառակորդի սխալին։ Նման մոտեցումը թույլ էր տալիս օգտվել հակառակորդի թույլ կողմերից ու չբացահայտել սեփականները։ Նրա կյանքը սահմանում է "զինվորից՝ արքա" էվոլուցիան։ Հարձակման Տիգրան Պետրոսյանը գնում էր միայն այն դեպքում, երբ զգում էր իրեն լիովին անվտանգ։ «Երկաթե Տիգրանի» հայացքների և շախմատային #նորապագա ստեղծելու մասին կարդացեք ստորև։

 

Շախմատը՝ խաղ, արվեստ ու գիտություն

 

Վարպետի համար շախմատը խաղ էր միայն ձևով․ իր խաղաոճի, բնավորության ու կյանքի ողջ պատմության միջև զուգահեռներ տանելիս՝ Տիգրան Պետրոսյանը ակնհայտ է դարձնում պարզ մի ճշմարտություն․ իր ողջ կյանքն էր շախմատ։ Սիրողական մակարդակում խաղը կարող էր նույնքան հետաքրքիր լինել, որքան լավ գիրք կարդալը կամ երաժշտություն լսելը։ Բայց միայն սովորելիս ու լավ խաղալիս է, որ կարելի է իրական ուրախություն ապրել։ Ինչպես շախմատի տախտակի վրա, այնպես էլ կյանքում, հաջողությունը ապավինում է հաջողությունը ապավինում է ձեր ունեցած տաղանդների միասնությանը և հավասարակշռությանը:

 

Ձեռքը՝ շախմատային մտքի զարկերակին

 

Պետրոսյանը խոստովանում էր, որ իր համար մեկ ուսուցիչը կյանքն է։ Առհասարակ, բոլոր շախմատիստներից, ում հետ խաղատախտակի առջև հանդիպել է, ինչ-որ բան քաղել է։ Երիտասարդ շախմատիստներին գրոսմայստերը խորհուրդ էր տալիս ուսումնասիրել միջազգային տարբեր մրցումների պարտիաները, վերլուծել այլ շախմատիստների մտքերն ու գաղափարները, այլ կերպ ասած՝ փորձ հավաքել ուրիշների սխալների վրա։ Վերջապես, եթե կյանքն էլ շախմատի հետ չեք կապելու, երբեք չեք ափսոսա շախմատի վրա ծախսած ժամանակը․ այն կօգնի ձեզ ցանկացած գործում։

 

Հանճարը՝ ժամանակից առաջ

 

Ինչպես և ցանկացած ոլորտում, ըստ անխորտակելի շախմատիստի, շախմատային հանճարները միշտ էլ ապրում են #նորապագա-յում։ իրենց ժամանակից առաջ են անցնում։ Հասարակությունը, քայլելով ժամանակին համընթաց, հանճարը չի նկատում։ Այն ակնհայտ է դառնում միայն տարիներ անց՝ անցյալը վերլուծելիս։

Տիգրան Պետրոսյանի կարծիքով, կա տարբերություն ուժեղ շախմատիստի, տաղանդավոր շախմատիստի ու հանճարի միջև։ Եթե տիրապետում ես խաղի կանոններին, ուժեղ շախմատիստ ես։ Տաղանդավոր շախմատիստը, ի տարբերություն ուժեղի, գիտի ոչ միայն օրենքներն ու կանոնները, այլև բացառությունները։ Եվ միայն հանճարեղ շախմատիստն է կարողանում այդ բացառություններն օրենք դարձնել։ Գրոսմայստերի համոզմամբ շախմատն անսպառ է, իսկ այս գործընթացը՝ հարատև։ Տաղանդավոր մարդիկ պետք է իմանան, որ հայտնաբերվելը ծանր աշխատանք է:

 

Աշխարհը՝ քաջերին

 

Խաղատախտակի դիմաց հակառակորդի հետ պայքարելուց բացի ամենքս մեր ներքին պայքարն էլ ենք մղում։ Տիգրան Պետրոսյանը վստահ է․ շախմատը նախևառաջ ինքդ քեզ հետ պայքար է։ Պահպանողական ու զգուշավոր խաղով շախմատիստը նշում է, որ պետք է սովորել ձգտել գրոհի՝ պաշտպանվելուց զատ, քանզի աշխարհը քաջերինն է։ Մյուս կողմից, ո՞վ է ասել, որ պաշտպանությունը պակաս վտանգավոր է, քան հենց ինքը՝ հանձակումը։

Այն հարցին՝ գրոլե՞լն է ավելի լավ, թե՞ հակագրոհելը, Պետրոսյանը մի անգամ պատասխանել է․ ամենալավը հաղթելն է։

Հոդվածը ստեղծվել է Ֆիլիպ Մորրիս Արմենիա ընկերության աջակցությամբ՝ #նորապագա արշավի շրջանակներում։ Ընկերությունները չեն փոխում ապագան․ դա անում են մարդիկ։ Ցուցաբերելով հոգատարություն մեր հաճախորդների, մեր անձնակազմի ու մեր շրջապատի նկատմամբ, կիսելով արժեքներն ու մարտահրավերները, մենք նպատակ ունենք միասին կերտել ավելի լավ ապագա՝ օգնելով հազարավոր կանանց ու տղամարդկանց բարելավել իրենց կյանքը։