Նոր մանրամասներ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ. ինչ վիճակում է նա

Նոր մանրամասներ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակի վերաբերյալ. ինչ վիճակում է նա

Տիկին Ռիտա Սարգսյանի առողջական վիճակում որոշակի կայունություն կա: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ տնօրեն Անատոլի Գնունին:

«Որոշակի կայունություն կա, բայց տիկին Սարգսյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ»,- ասաց բժշկական կենտրոնի տնօրենը:

Հիշեցնենք' Ռիտա Սարգսյանը մի քանի օր է՝ կորոնավիրուսային ախտորոշմամբ  գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։

Նշենք, որ երեկ Araratnews.am-ի հետ զրույցում Անատոլի Գնունին ասել էր, որ տիկին Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և դրական դինամիկա չկա: