Մասիսում փլուզվել է մեկհարկանի շինության տանիքը․ կան տուժածներ․ ԱԻՆ

Մասիսում փլուզվել է մեկհարկանի շինության տանիքը․ կան տուժածներ․ ԱԻՆ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 19:06-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Զոնալ թաղամասում տեղի է ունեցել մեկհարկանի շինության տանիքի փլուզում․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի տեղեկատվական ծառայությունից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Կա երեք տուժած քաղաքացի․ վերջիններս տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։