Արսեն Թորոյսանն այցելել է Սյունիքի մարզ

Արսեն Թորոյսանն այցելել է Սյունիքի մարզ

Առողջապահության նախարարն այսօր այցելել է Սյունիքի մարզ և շրջել մի շարք բժշկական հաստատություններով, հետաքրքրվել Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների առողջական վիճակով:

Նախարարը եղել է Գորիսի, Կապանի և Սիսիանի բժշկական կենտրոններում, ինչպես նաև Սիսիանի զինվորական հոսպիտալում: Մայրաքաղաք վերադառնալիս նախարարն այցելել է նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Արսեն Թորոսյանը շրջել է վերակենդանացման բաժանմունքներով, հիվանդասենյակներով' զրուցել զինվորների և նրանց բուժող բժշկական անձնակազմի հետ' ծանոթացել նրանց բուժման ընթացքին: Նախարարին ներկայացվել է վիրավորների, հատկապես' ծանր վիճակում գտնվողների բուժման տակտիկան: Բոլոր զինվորներին նախարարը մաղթել է քաջառողջություն և շուտափույթ ապաքինում նաև շնորհակալություն հայտնել հայրենիքը նվիրումով պաշտպանելու համար:

Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել նաև բժշկական անձնակազմերին այս ճակատում «կռվելու» և զինվորների կյանքը փրկելու համար: