Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

«Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝ հոկտեմբերի 15-ին, միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը ։

«Փաստաթուղթը պարունակում է մասնավորապես հետևյալ պատգամը․ «Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչում՝ որպես նրա բնակչության անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի և գլոբալ կայունության գրավական»։

Այսպիսով, Լիմոնեն Ֆրանսիայում երկրորդ քաղաքն է Ալֆորվիլից հետո, և առաջինը Օվերն-Ռոն-Ալպ շրջանում, որ ճանաչում է Արցախի անկախությունը»։

Ֆրանսիական Լիմոնե քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունըՖրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը հինգշաբթի՝...

Gepostet von Masis Mayilian / Մասիս Մայիլյան am Samstag, 17. Oktober 2020