Սարսափելի ողբերգական դեպք Արմավիրի մարզում. կա 1 զոհ,1 վիրավոր

Սարսափելի ողբերգական դեպք Արմավիրի մարզում. կա 1 զոհ,1 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Opel Kombo մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհի սկզբնամասում, վրաերթի է ենթարկել հեծանվորդին, այնուհետև դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել ճանապարհին կայանված MAN մակնիշի վերամբարձ կռունկի հետնամասի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի վարորդը տեղում մահացել է, իսկ հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Հեծանվորդին և վարորդին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գտնվող երկաթի ընդունման կետի աշխատակիցները, ովքեր ասում էին, որ օպերատիվ են գործել Էջմիածնի հիվանդանոցի բժիշկները։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Արտակ Հովհաննիսյանն ու Արամ Ղուկասյանը։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Ա. Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 24 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Քննիչի հանձնարարականով հեծանիվը և ավտոմեքենան տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վրաերթի ենթարկված հեծանվորդի, Opel-ի մահացած վարորդի և վերամբարձ կռունկի սեփականատիրոջ ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: