«Ծնվեցին ու մահացան միասին` կողք կողքի ու ժպիտով››. Վահե և Էդգար երկվորյակ եղբայրները անմահացել են հանուն Արցախի. (տեսանյութ)

«Ծնվեցին ու մահացան միասին` կողք կողքի ու ժպիտով››. Վահե և Էդգար երկվորյակ եղբայրները անմահացել են հանուն Արցախի. (տեսանյութ)

Tert.am-ը գրում է. Երկու շաբաթ առաջ' հոկտեմբերի 1-ի վաղ առավոտյան, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան հետ մղելու ընթացքում Ջրականում (Ջաբրայիլ) զոհվեցին 20-ամյա էդգար և Վահե Առաքելյանները: Երկվորյակ եղբայրները Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողներ էին: Էդգարը դուդուկն էր ընտրել, մեկ տարի անց Վահեն էր հետևել նրա օրինակին ու բռնել երաժշտության ուղին' ընտրելով կլարնետը: 2018թ.-ին տղաներն ուսումը կիսատ էին թողել, որ հայրենիքի առաջ իրենց պարտքը կատարեն: Եղբայրների զորացրմանը մնացել էր երեք ամիս, սակայն ճակատագիրն այլ բան էր նախատեսել նրանց համար:

Մանրամասները' տեսանյութում։