Արտակարգ դեպք Երևանում. Շամշյանը մանրամասներ է հայտնում

Արտակարգ դեպք Երևանում. Շամշյանը մանրամասներ է հայտնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով։ Այդ օրը, ժամը 04։15-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ՝ 32-ամյա Էրիկ Վարդանյանն է, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչը բժիշկներին հաջողվել է, Էրեբունու ոստիկանները՝ բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ պարզել են, որ Է. Վարդանյանին վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ՝ 32-ամյա Ռոստոմ Մելքոնյանը, ով հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ կատարվածի մասին բացատրություն է տվել ու բաց թողնվել։ Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանները պարզել են նաև՝ որտեղ է տեղի ունեցել վիճաբանություն-դանակահարությունը։