Ավտովթարից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

Ավտովթարից ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված երեխան դուրս է գրվել հիվանդանոցից

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Փոքրիկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, նա դուրս գրվեց հիվանդանոցից: Դեպքից միայն տասը օր անց ուժեղ փոքրիկը գիտակցության էր եկել ու սկսել շնչել ինքնուրույն»,- նշել է Դերձյանը: