Հրայր Թովմասյանը սպառնացել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին․Սահմանադրական դատարանում միջադեպ է տեղի ունեցել․ մնրամասներ

Հրայր Թովմասյանը սպառնացել է ՀՀ ոստիկանության աշխատակիցներին․Սահմանադրական դատարանում միջադեպ է տեղի ունեցել․ մնրամասներ

ArmDaily.am

-ի տեղեկություններով վերջերս ՍԴ-ում մի միջադեպ է տեղի ունեցել ԱԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ-ում պարեկային ոստիկանության աշխատակիցների միջև։ Բանն այն է, որ նախկինում, երբ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ էր, պարեկային ոստիկանության աշխատակիցները շենք մտնելիս նրան պատիվ էին տալիս։ Սակայն վերջերս Հրայր Թովմասյանն ու Ալվինա Գյուլումյանը շենք են մտել ու պարեկային ոստիկանության աշխատակիցները նրան պատիվ չեն տվել, ինչն էլ զայրացրել է Թովմասյանին, ասել է. «Ձեր քթերից եմ բերելու»։ՍԴ աշխատակազմի ղեկավար Էգդար Ղազարյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ նա հեռախոսազանգերին չէր պատասխանում։ Հրայր Թովմասյանի օգնական Ռուզաննա Աբրահամյանը նախ նշեց, որ հարցում ուղարկենք, հետո զանգեց ու ասաց. «Նոր ճշտեցի, որ նախկինում պատիվ տվել են, բայց ձեր նկարագրած միջադեպն առհասարակ չի եղել»։

Հարցին՝ հիմա պատիվ տալիս են, Ռուզաննա Աբրահամյանն ասաց, որ դա ևս պետք է նորից ճշտի։ Հետո Աբրահամյանը մեր զանգերին չպատասխանեց։