Այս պահին արտակարգ իրավիճակ է Երևանում․ (լուսանկարներ)

Այս պահին արտակարգ իրավիճակ է Երևանում․ (լուսանկարներ)

Արդեն 1 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, ինչպես նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբերը քաղաքացիների հետ պայքարում են Երևան քաղաքի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի տարածքում գտնվող էլեկտրոնիկայի խանութի պահեստային հատվածներում առաջացած կրակի դեմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:45-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված հասցեում հրդեհ է բռնկվել: Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան և ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Մի քանի քաղաքացիների էլ տեղում օգնություն են ցուցաբերել բժշկական ապահովման վարչության օպերատիվ խմբի աշխատակիցները: Ըստ նախնական տեղեկությունների՝ պահեստային մասում այրվել է էլեկտրական տեխնիկա, իսկ այս պահին էլ հրշեջ-փրկարարներն իրականացնում են տարածքից տեխնիկայի դուրս բերման աշխատանքներ: Օպերատիվորեն ժամանել են նաև տարածքային ոստիկանության բաժնի ծառայողներն ու «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբեր, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, նրանք օգնություն ցուցաբերեն այնտեղ գտնվողներին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: