Կարևոր․ Կորոնավիրուսի բուժման համար «միակ հուսադրող» դեղամիջոցը

Կարևոր․ Կորոնավիրուսի բուժման համար «միակ հուսադրող» դեղամիջոցը

banner770

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումիա Սվամինաթանը «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը բնութագրել է որպես «կորոնավիրուսի դեմ միակ հուսադրող դեղամիջոց», գրում է russian.rt.com-ը:

Ընդ որում, փորձագետը նշում է, որ «Ռեմդեսիվիրը» նվազեցնում է հոսպիտալացման, բայց ոչ մահացության դեպքերի թիվը: Սակայն, նրա խոսքով, միայն այս դեղամիջոցն է Covid-19-ի դեմ պայքարում նշանակալի արդյունքներ ցույց տվել։

«Այս պահին բացի «Ռեմդեսիվիրից», որը ցույց է տվել հոսպիտալացման դեպքերի, բայց ոչ մահացության դեպքերի նվազում, չկան այլ հուսադրող հակավիրուսային դեղեր»,- հայտարարել է նա ՄԱԿ-ին առընթեր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի ճեպազրույցի ժամանակ

«Ռեմդեսիվիրը» մշակել են Էբոլայի դեմ պայքարելու համար, սակայն դեղամիջոցն արդյունավետություն ցույց չի տվել: Հետագայում այն սկսել են կիրառել ծանր ընթացքով սուր շնչառական համախտանիշի (SARS)  և մերձարևելյան շնչառական համախտանիշի (Mers) բուժման համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրահանձնաժողովը երեկ թույլատրել է Եվրամիության տարածքում «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի վաճառքը։

Եվրահանձնաժողովը բանակցություններ է վարում ամերիկյան Gilead ընկերության հետ՝ քննարկելով բավարար քանակությամբ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով Եվրամիությանն ապահովելու խնդիրը։ Միևնույն ժամանակ Եվրահանձնաժողովը այս դեղամիջոցի արտադրության կազմակերպման առնչությամբ մի շարք քննարկումներ է ունեցել նաև դեղագործական ընկերությունների հետ։