Միքայել Մինասյանը կկալանավորվի․ նոր հանցանքներ է բացահայտվել

Միքայել Մինասյանը կկալանավորվի․ նոր հանցանքներ է բացահայտվել

banner770

«ՉԻ» տեղեկություններով, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ ՊԵԿ-ը նոր միջնորդություն է ներկայացնելու:

Նախ, հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով:

Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Քրեական գործն, ըստ ՊԵԿ-ի, հարուցվել է դեռևս մարտ ամսին, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Մինասյանին ներգրավել որպես մեղադրյալ, նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։

ՈՒՂԻՂ ԳՈՎԱԶԴ 4rd.am-ում

Դրանից հետո Միքայել Մինասյանի պաշտպանները անընդհատ'տարբեր պատճառաբանություններով, ձգձգում են դատական նիստերը, քանի որ' մեր ունեցած տեղեկություններով,  նախաքննական մարմինը էլ ավելի է ամրացրել իր դիրքերը, փաստերի հավաքագրման ու մեղադրանքի հիմնավորման տեսանկյունից և սա հայտնի էր դարձել նաև Մինասյանի պաշտպանական թևին:

Մինասյանի պաշտպաններն արդեն մի քանի անգամ չեն ներկայացել դատական հերթական նիստին և ամեն անգամ նոր պատճառաբանությամբ: Ժամանակ շահելու այս մարտավարությունը կապված է ներքաղաքական զարգացումների հետ. այսինք, պաշտպանները ենթադրում էին, որ Հայաստանում կարող է այնպիսի իրավիճակ ստեղծվել, որի արդյունքում Միքայել Մինասյանը կխուսափի քրեական պատասխանատվությունից:

Բայց նախաքննական մարմինն այլևս մտադիր չէ տուրք տալ պաշտպանների գործողություններին և Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության հարցով նիստ է նշանակվել հենց վաղը' հուլիսի 5-ին: Այսինքն, նախաքննական մարմինն այնքան վստահ է իր վրա, որ կիրակի օրով է մտադիր լուծել հարցը:

Թերևս, նաև այս պատճառով է, որ վերջին օրերին աննախադեպ հարձակում է սկսվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի դատավոր Վահագն Մելիքյանի դեմ: Քոչարյանա-միշիկական մեդիաները պարբերաբար տեղեկություններ են տարածում, թե ԱԱԾ-ն Վահագն Մելիքյանի դեմ լուրջ կոմպրոմատներ ունի, այդ իսկ պատճառով դատավորը ստիպված է լինելու բավարարել  ՊԵԿ-ը նոր միջնորդությունը: Բայց այս քարոզչական հարձակումն առանձնապես ազդեցություն չի ունեցել:

Աղբյուրը՝ 4rd.am