Պարզվել է «Մեգամոլ»-ի դիմաց վրաերթի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը (տեսանյութ, ֆոտո)

Պարզվել է «Մեգամոլ»-ի դիմաց վրաերթի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը (տեսանյութ, ֆոտո)

banner770

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է երեկ' հուլիսի 3-ին, Երևանում վրաերթի հետևանքով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացածի և վիրավորի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ մահացածը Երևան քաղաքի Բակունցի 2-րց նրբանցքի բնակիչ, 41-ամյա Արթուր Շադինյանն էր, իսկ վիրավորը նույն հասցեի բնակիչ, Սյուզաննա Հ.-ն է: Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը վիրավորի ամուսինն էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարզվել է, որ վարորդ Ա. Ավետիսյանը աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 3-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած Nissan մակնիշի 69 AV 669 համարանիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի: Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Օպերատիվորեն ժամանել էին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ավագ տեսուչ Գագիկ Սերոբյանը և տեսուչ Ղուկաս Սարգսյանը: Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել էր Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էր հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում էր վրաերթի ենթարկվածների ինքնությունը: Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության. պարզվել էր, որ նա եղել էր սթափ: Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել էր Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Դեպքի վայրում հավաքվածներն ասել էին, որ վրաերթի ենթարկվածները ամուսիններ են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: