Ծնողները կորող են երեխայի առաջին դասարան ընդունելու դեպքում նպաստ ստանա․ մանրամասներ

Ծնողները կորող են երեխայի առաջին դասարան ընդունելու դեպքում նպաստ ստանա․ մանրամասներ

banner770

Ծնողները կարող են երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում նպաստ ստանալ. ահա, թե ինչպես է պետք անել «Պետական նպաստների մասին» գործող օրենքի համաձայն՝ երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընդանիքը կարող է ստանալ հրատապ օգնություն։Երեխայի առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, որի չափը կազմում է 25000 ՀՀ դրամ:

Օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունքը և դրա տրամադրման կարգը։Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է տարածքային կենտրոն:Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում

ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստ ստանալու իրավունք: