Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության աջակցության նոր ծրագիրը․ յուրաքանչյուրի համար 50 դրամ

Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կառավարության աջակցության նոր ծրագիրը․ յուրաքանչյուրի համար 50 դրամ

Մայիսի 6-ից ուժի մեջ է մտնում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնհինգերորդ միջոցառման վերաբերյալ որոշումը։

 

Նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած բնակչությանը ծառատնկման աշխատանքներ կատարելու դիմաց վճարի տրամադրումը։

 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ պայմանավորված COVID-19 Նոր կորոնավիրուսի հետևանքով ստեղծված տնտեսական և սոցիալական հետևանքներով նախատեսվում է դրանց մեղմման ուղղված գործողությունների շրջանակներում իրականացնել Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներ՝ տեղի բնակչության ներգրավմամբ։

 

Առաջարկվել է Հայաստանի Հանրապետության բարձրադիր գոտիներում ուռենու տեղական տեսակների կտրոնների միջոցով գետերի հովիտներում հիմնել ափապաշտպան անտառաշերտեր՝ աշխատանքներում լայնորեն ներգրավելով տեղական բնակչությանը և այդպիսով ստեղծելով լրացուցիչ աշխատատեղեր մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված վտանգները։

 

Աշխատանքները ներառում են ծառատնկման ենթակա գետերի համար քարտեզագրված հատվածներում տեղում աճող տեղական տեսակների ուռենու կտրոնների պատրաստման և տնկման, ինչպես նաև ցանկապատման աշխատանքներ։

Միջոցառման շահառու են Հայաստանի Հանրապետության այն բնակիչները, որոնք կմասնակցեն, շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի» և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից կազմակերպվող գետերի ափապաշտպան անտառաշերտերի հիմնման աշխատանքներին։

 

Աշխատանքների իրականացման ընդհանուր արժեքը կազմում է մոտ 200 միլիոն դրամ։

 

Ծառատնկման աշխատանքներին մասնակցած բնակիչներին կտրամադրվի 50 դրամ՝ յուրաքանչյուր կտրոնի պատրաստման և տնկման համար։

 

Աշխատանքներն ամբողջությամբ կհամակարգվեն Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և վերոնշյալ հիմնադրամների կողմից։ Բնակչությունը կներգրավվի նաև ցանկապատման աշխատանքներին

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

Կորոնավիրուսի տարածման հետևանքով գոյացած դժվարությունների արդյունքում մեղմել բնակչության եկամուտների կրճատման հետ կապված հետևանքները՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծառատնկման աշխատանքներին բնակչության ներգրավմամբ։

 

Նիստին Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ծրագրով շուրջ 1000 աշխատատեղ է ստեղծվում մարզերում։