Կառավարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանանը էժանացել է

Կառավարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բանանը էժանացել է

ԵՐԵՎԱՆ — հանրապետության հրապարակում այսօր կայացավ կառավարության ամենակարճ ճեպազրույցը լրագրողների հետ, որի ընթացքում վարչապետը ևս մեկ անգամ արձանագրեց, որ բանանի գները իջել են։ «Բանանի գները իջել են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը և հեռացավ՝ խոսքը փոխանցելով կառավարության մյուս անդամներին։

Ճեպազրույցի մասնակից նախարարը հաստատեցին վարչապետի խոսքերը։ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց՝ «Եթե 1000 դրամով նախկինում 7 բանան էինք գնում, կամ 6՝ եթե մի քիչ մեծոտ էին, այժմ 9-10 բանան կարելի է գնել»։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքով շատ մոտ ապագայում բնակչության մոտ կնկատվի կալիումի շեշտակի աճ՝ «Բանանը պարունակում է մեծ քանակով կալիում, որը դրական ազդեցություն ունի արյան ճնշման դեպքում և կանխում է արյան ճնշման բարձրացումը և սրտխփոցները»։ Իսկ արտակարգ իրավիճակների նախարար Ռոստոմյանը վստահեցրեց, որ նախարարությունը տիրապետում է իրավիճակը և կանխատեսել է բոլոր վտանգները՝ «Որքան շատ բանան ուտենք, այնքան հաճախ փողոցում կհանդիպենք բանանի կճեպ։ Բայց մենք կանենք ամեն ինչ, որ պլստալու դեպքերը մնան նորմայի սահմանում, օրը 3–4 պլստալու դեպք։ Ոչ ավել»։ Իսկ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նշեց, որ երկրի առաջատար խոհարարներին առաջադրվել է ավանդական մի քանի ճաշատեսակ հարմարեցնել բանանին՝ «Բանանի խորոված, բանանի ամառային տոլմա՝ ոչ մի սահմանափակում խոհարարական մտքին»։

 

Մի շարք այլ ապրանքատեսակների թանկացմանը վերաբերող հարցերին պատասխանելու ժամանակ այդպես էլ չմնաց։

Աղբյուրը՝  armcomedy.com