Նշված մասնագիտությունների տեր մարդիկ կարող են մասնակի կենսաթոշակ ստանալ

Նշված մասնագիտությունների տեր մարդիկ կարող են մասնակի կենսաթոշակ ստանալ

Մասնակի կենսաթոշակ նշանակելու համար անձը կարող է դիմել դրա իրավունքը ձեռք բերելուց հետո՝ ցանկացած ժամանակ, մինչև տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Մասնակի կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում է միայն մինչև 2003թ. օգոստոս 1-ը ներառյալ մասնակի կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում և մասնագիտություններով աշխատած ժամանակահատվածը:

Օրինակ.

55 տարեկան անձը դիմել է մասնակի կենսաթոշակ նշանակելու հարցով:

Նրա աշխատանքային գործունեությունը բաղկացած է հետևյալ ժամանակահատվածներից.

1966-1968թթ.' ժամկետային զինծառայող,

1968-1972թթ.' մանկավարժական ինստիտուտի ուսանող,

1972-1975թթ.' թանգարանում էքսկուրսավար,

1975-1978թթ.' ուսումնարանում վարպետ,

1978-2009թթ.' դպրոցում մանկավարժ:

Նրան մասնակի կենսաթոշակ կնշանակվի 1972-1975թթ. և 1978-2003թթ. աշխատանքային ստաժի (28 տարի) համար: